Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է գյուղի մշակույթի տունը (ՖՈՏՈ)
14.04.2025,
12:50
Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։