Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Ադրբեջանն ականանետ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ

23.12.2022, 10:58
Հայկական կողմը կորուստներ չունի
Ադրբեջանն ականանետ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: 

Հայկական կողմը կորուստներ չունի: 

Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-