Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը և սպասում է բանակցությունների երրորդ փուլին
05.12.2022,
18:08
Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը և սպասում է բանակցությունների երրորդ փուլին

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հնարավոր է համարում Հայաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացումը մինչև 2022 թվականի ավարտը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն մեկնաբանություն ստանալու համար ։
Երևանի և Բաքվի առաջարկների ու խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին
Այս տարվա գարնանը միջնորդները Հայաստանին են ներկայացրել Ադրբեջանի առաջարկները երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հինգ հիմնական սկզբունքների շուրջ: Դրանք, մասնավորապես, ներառում են, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորություն, ձեռնպահ մնալ միջազգային հարաբերություններում միմյանց անվտանգության սպառնալիքից, պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային կապերի բացում և այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում:
Դրան ի պատասխան՝ հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իր 6 կետերը: Դրանցից մեկն այն է, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը»: Հայկական կողմի կետերն անդրադառնում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են տարածքային պահանջները, Արցախի հայերի երաշխիքները, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունները, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:
Հայկական կողմի մոտեցումն այն է, որ այս երկու փաթեթները (5+6) պետք է միավորել և սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծումը գտնելու համար:-0-