Ադրբեջանը մեկ օրում շուրջ 65 անգամ է խախտել հրադադարի ռեժիմը
15.08.2014,
13:30
Ադրբեջանական կողմն օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմն օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
«ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-