Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում և տարհանում է գյուղերի բնակիչներին. փորձագետ

Ադրբեջանը մեծ կորուստներ է կրում և տարհանում է գյուղերի բնակիչներին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում ալիևյան ռեժիմի կողմից իրավիճակի լարման հետևանքով կորուստներ է կրում և տարհանում է գյուղերի բնակիչներին, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ, և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, ԼՂՀ պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը շփման գծի հյուսիսային հատվածում հայկական դիրքերը գրոհած ադրբեջանական ուղղաթիռ են խոցել։ 

«Հավաստի տվյալների համաձայն, ռազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։ Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Հակառակորդը զոհեր ունի ինչպես զինծխառայողների, այնպես էլ քաղաքացիական հասարակության շրջանում»,– ասվում է հաղորդման մեջ։ 

Հովսեփյանը նշեց, որ Թարթարի որոշ գյուղեր դատարկվել են։ Տարհանվել է նաև Ադրբեջանի սահմանային բրենդ համարվող Ղափանլու գյուղի բնակչությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:05 02.04.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×