ԱԳՆ նախկին ղեկավար Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա. Քոչարյան
03.10.2012,
15:53
ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա, կարծում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման ժամանակահատվածում Օսկանյանը զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը (1998-2008թթ.)։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա, կարծում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման ժամանակահատվածում Օսկանյանը զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը (1998-2008թթ.)։
«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի»,– ասվում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ, որը տարածել է նրա գրասենյակը Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առնչությամբ:
Քոչարյանի հայտարարության մեջ ասվում է, որ Վարդան Օսկանյանն ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկը:
«Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում»,–ասվում է հայտարարության մեջ։
«Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»,– նշվում է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի կողմ է քվեարկել ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։ Գաղտնի ռեժիմում անցկացված քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարելուն կողմ է քվեարկել 64 մարդ, դեմ` 6-ը։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Ելույթ ունենալով խորհրդարանում` գլխավոր դատախազն ասել է, որ նախաքննությամբ բավարար թվով ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն իրեն բարեգործական նպատակներով հանձնած խոշոր գումարներ է յուրացրել։
Գլխավոր դատախազ Հովսեփյանը նախօրեին հայտնել է, որ քննությունը դեռ շարունակվում է, և Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը ոչ մի կերպ չի նշանակում, թե նրան ձերբակալելու են կամ զրկելու են պատգամավորական մանդատից, նա կարող է շարունակել գալ նիստերին, զբաղվել պատգամավորական գործունեությամբ։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-