Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Ալեն Սիմոնյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ նիստին

11.04.2025, 11:50
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի նիստին, որը կանցկացվի ապրիլի 16–19–ը Սանկտ Պետերբուրգում
Ալեն Սիմոնյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ նիստին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի նիստին, որը կանցկացվի ապրիլի 16–19–ը Սանկտ Պետերբուրգում։

Ինչպես նշվում է ԱԺ–ի կայքում, հայկական պատվիրակությունը, որում ընդգրկված են պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ու Գեղամ Նազարյանը, կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին։