Ամերիկացի դեսպանը ցավում է, որ Երևանը Ղրիմի վերաբերյալ նման հայտարարություն է արել
20.03.2014,
12:14
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը նշել է, թե ցավում է պաշտոնական Երևանի` Ղրիմին վերաբերող հայտարարության համար։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը նշել է, թե ցավում է պաշտոնական Երևանի` Ղրիմին վերաբերող հայտարարության համար։
Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:
«Ցավում եմ, որ Հայաստանը նման հայտարարությամբ է հանդես եկել»,– հինգշաբթի «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովի ժամանակ։
Ամերիկացի դիվանագետը նշեց նաև, որ ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն փորձում էին ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ ճանապարհ գտնել, բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել Օբամայի և Պուտինի, Քերիի և Լավրովի զրույցների ընթացքում։ «Սակայն Ռուսաստանը չընդունեց այդ առաջարկները»։
Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարան Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ներառման մասին սահմանադրական օրենքներ է մտցրել: Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը Ռուսաստանի կազմում հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ներառման մասին պայմանագիր են ստորագրել։
«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովը կազմակերպել է SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնը։
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերվող կարևոր հարցերի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ: Ելույթների և քննարկումների հիմնական թեմաներն են՝ անվտանգության միջավայրը, ինչպես նաև եվրաատլանտյան և եվրոպական գործընկերության և համագործակցության հեռանկարները Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական բացերը, տարածաշրջանի յուրաքանչյուր պետության զարգացման հիմնական ուղղությունները:
Համաժողովը կազմակերպվում է ՆԱՏՕ-ի ֆինանսական օժանդակությամբ:-0-