Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ԱՄՆ–ն մտադիր է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում. դեսպան

13.02.2015, 19:06
ԱՄՆ–ն մտադիր է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսության, քաղաքականության և անվտանգության ոլորտներում, Սերժ Սարգսյանին հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը։
ԱՄՆ–ն մտադիր է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն մտադիր է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսության, քաղաքականության և անվտանգության ոլորտներում, Սերժ Սարգսյանին հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը։

Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգիռ է աշխատելու հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ:

Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի գործունեությունը: Նրանք քննարկել են նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակելու ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված մեր պետականության առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Նախագահը միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Կողմերն անդրադարձել են նաև  ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում տեղի ունենալիք ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին: -0-