ԱՄՆ–ի Կոնգրեսի ենթահանձնաժողովը կքննարկի ՀՀ-ին և ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը
02.06.2015,
20:48
ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը չորեքշաբթի կքննարկի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը չորեքշաբթի կքննարկի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնության հարցը, ի թիվս այլ խնդիրների, այս շաբաթ քննարկվելու է ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի պետական, արտաքին գործողությունների և համապատասխան ծրագրերի ենթահանձնաժողովի նիստում։ Նրանք սկսելու են կազմել 2016թ.–ի ֆինանսական տարվա պետական բյուջեի օրինագիծը։
Այս չորեքշաբթի կայանալիք քվեարկությունից առաջ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ում բնակվող հայերին և Հայաստանի բարեկամներին կապ հաստատել իրենց օրենսդիրների հետ և աջակցել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության առաջնայնությունը։
Մասնավորապես, Հայ դատի հանձնախումբը ձգտում է առնվազն 5 մլն դոլար օգնություն ստանալ Լեռնային Ղարաբաղի զարգացման համար և առնվազն 40 մլն դոլար՝ Հայաստանի տնտեսական օգնության համար, ինչպես նաև հասնել նրան, որպեսզի Ադրբեջանին ռազմական օգնություն չցուցաբերվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինը չի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին՝ հետ քաշել դիպուկահարներին, վերջ դնել ագրեսիային, հրաժարվել բռնությունից և պարտավորություն ստանձնել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ հայ համայնքի խոշորագույն և առավել ազդեցիկ կազմակերպություններից է։ Այն ակտիվորեն առաջ է քաշում ԱՄՆ հայ համայնքի շահերը, այդ թվում` ԱՄՆ–ի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։-0-