Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

29.08.2025, 10:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր
ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան Լիլի Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր։

Այս տարվա օգոստոսի 8-ին Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսի 2-ից։ Նրան այս պաշտոնում փոխարինել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը։