Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

26.01.2026, 12:50
Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: 

Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ: