Արցախի վերաբերյալ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում չեն կարող դադարեցվել «Սաֆարովի գործի» պատճառով
25.10.2012,
14:56
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չի կարող կանգ առնել «Սաֆարովի գործի» պատճառով, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չի կարող կանգ առնել «Սաֆարովի գործի» պատճառով, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Բաքվի և Երևանի միջև շփումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում բարդացան ադրբեջանական իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ–ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուց հետո։
Հունգարական դատարանի կողմից Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականի օգոստոսի 31–ին նրան արտահաձնեցին Ադրբեջանին, որտեղ արդարացվեց նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ։
«Կարծում եմ, որ հայկական ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ, և Մինսկի գործընթացը կշարունակվի։ Իմ կարծիքով, բոլորն են շահագրգռված, որ գործընթացը չդադարի»,– ասաց Իսկանդարյանը։
ԶԼՄ–ների համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում կարող է կայանալ այս շաբաթ` Փարիզում։
Ինչպես նշեց Իսկանդարյանը, ամբողջ աշխարհը գիտի Ադրբեջանի իրական դեմքը «Սաֆարովի գործի» շուրջ կատարված իրադարձությունների համատեքստում, և Մինսկի գործընթացի դադարեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ։
Նա ընդգծեց, որ դիվանագիտության տեսանկյունից, տվյալ բանակցություններն անհրաժեշտ են տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար։ Ըստ նրա, Հայաստանը կշարունակի կոշտ դիրքորոշում դրսևորել բանակցություններում։
«Սաֆարովի փոխանցումն Ադրբեջանին անսպաելի չէր, քանի որ մենք միշտ գիտեինք, որ Ադրբեջանը ջանում է նրան վերադարձնել։ Կարծում եմ, որ ամենավատն այն ժամանակ չէր, երբ վերադարձրեցին Սաֆարովին, այլ երբ Սաֆարովը սպանեց Գուրգեն Մարգարյանին 2004 թվականին, սակայն նույնիսկ դրանից հետո բանակցությունները շարունակվեցին, հետևաբար, այժմ նույպես պետք չէ «սպանել» այդ բանակցությունները»,– կարծում է քաղաքագետը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-