Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Արցախի նախագահը եղել է հանրապետության արևելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկում

19.03.2015, 13:27
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների առօրյային:
Արցախի նախագահը եղել է հանրապետության արևելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների առօրյային:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նույն օրը նախագահը Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ ազատամարտի ականավոր ներկայացուցիչ Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը կարևորել է ազգի երախտավորների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Վլադիկ Խաչատրյանի կերպարը՝ որպես մեծ հայրենասերի, լավ ընկերոջ և տաղանդավոր հրամանատարի, միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:-0-