Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Արդարադատության նախկին նախարարն աշխատողներին ներկայացրեց գերատեսչության նոր ղեկավարին

14.05.2018, 20:19
Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն աշխատակիցներին ներկայացրեց գերատեսչության նոր ղեկավար Արտակ Զեյնալյանին։
Արդարադատության նախկին նախարարն աշխատողներին ներկայացրեց գերատեսչության նոր ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն աշխատակիցներին ներկայացրեց գերատեսչության նոր ղեկավար Արտակ Զեյնալյանին։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Հարությունյանը բարձր գնահատեց Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմը։ Նա հավաստիացրեց հանդիպման մասնակիցներին, որ կօժանդակի նախարարի կողմից իրագործվելիք ծրագրերին։ Արդարադատության նախկին նախարարը նաև ըդնգծեց, որ գերատեսչության թիմը հսկայական աշխատանք է կատարել, իսկ բազմաթիվ ծրագրեր իրագործման փուլում են։

«Վստահ եմ, որ նախարարը հաջողությամբ դրանք կշարունակի, ինչպես նաև նոր խնդիրներ և նպատակներ կլինեն»,– ասաց Հարությունյանը` նախարարին և գերատեսչության աշխատակիցներին հաջողություն մաղթելով հետագա լարված աշխատանքում։

Զեյնալյանը նշեց, որ Հայաստանում կատարվել են փոփոխություններ, որոնցից անհրաժեշտ է առավելագույն օգուտ ունենալ և խուսափել բացթողումներից։
«Այժմ հնարավորություն է սըեղծվել սեփական աշխատանքով և ջանասիրությամբ օժանդակել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը»,– ասաց Զեյնալյանը։ -0-