Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը եվրոպական կառույցներից առաջինն է արձագանքել քեսաբահայության խնդրին
09.04.2014,
14:07
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտպանների ողջ Եվրոպայում, արձագանքել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` քեսաբահայության խնդրին վերաբերող ուղերձին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտպանների ողջ Եվրոպայում, արձագանքել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` քեսաբահայության խնդրին վերաբերող ուղերձին։
Ինչպես նշված է Հայաստանի մարդու իրավունքների մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում մարդու իրավունքների իրավիճակի մասին տեղեկացել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից:
Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակում կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:
«Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա»–նշված է Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի հայտարարության մեջ։
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո:
Մարտի 21–ից սկսած Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։
Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քեսաբին աջակցություն ցուցաբերելու արշավ է սկսել` բացելով հատուկ հաշվեհամար, որին ցանկացողները կարող են գումար փոխանցել։–0-