Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Առողջապահության նախարարը չի բացառել կոռուպցիայի առկայությունը համակարգում

13.05.2019, 14:14
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ առողջապահության համակարգում կոռուպցիա կա։
Առողջապահության նախարարը չի բացառել կոռուպցիայի առկայությունը համակարգում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ առողջապահության համակարգում կոռուպցիա կա։

«Եթե մենք խոսում ենք բժշկական հաստատություններում եկամուտների անօրինական աղբյուրների մասին և անվանում ենք դա կոռուպցիա, ապա այն կա։ Անձամբ ես դա կոռուպցիա չեմ համարում, այլ` եկամտի անօրինական աղբյուր, որը չպետք է գոյություն ունենա», – ասաց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ եթե խոսքը կոռուպցիայի մասին է պետական ապարատում, ապա ձեռնարկվում են բոլոր ջանքերն այդ երևույթները վերացնելու համար։

«Վերջին իրադարձությունները (առողջապահության նախկին փոխնախարարի կալանքը, խմբգր.) ցույց են տվել, որ մեզ դա չի հաջողվել անել 100%–ով, սակայն ձեռնարկվում են քայլեր այդ ուղղությամբ», – հայտարարեց Թորոսյանը։–0–