ՀՀ կառավարությունն առաջարկում է խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարել
12.06.2014,
14:52
ՀՀ կառավարությունն առաջարկել է հունիսի 18–ին ԱԺ–ի արտահերթ նստաշրջան գումարել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առաջարկել է հունիսի 18–ին ԱԺ–ի արտահերթ նստաշրջան գումարել։
Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագծերն անհետաձգելի են։
«Օրակարգում ներկայացված են առավել հրատապ հարցեր, որոնք ժամկետների սահմանափակում ունեն, ինչպես նաև կարող են էական փոփոխություն կատարել երկրի տնտեսական կյանքում», – ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն փոքր և միջին բիզնեսի խթանմանը, հարկային կարգապահությանը վերաբերող օրենսդրական փաթեթներ։
Ինչպես նշեց Հարությունյանը, հաշվի առնելով այն, որ բազմաթիվ օրինագծեր մշակման փուլում են, կառավարությանն առաջարկվել է երկուշաբթի` հունիսի 16–ին, նիստ անցկացնել օրինագծերը հաստատելու և դրանք ԱԺ–ին ներկայացնելու համար։
Հունիսի 12–ին ՀՀ ԱԺ–ն անցկացնում է գարնանային նստաշրջանի վերջին նիստը։–0–