Հանձնաժողովների անդամներից ավելի քան 200-ն ընտրատեղամասեր չեն ներկայացել
06.05.2012,
10:37
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրական հանձնաժողովների 13825 անդամներից 218-ը ընտրատեղամասեր չեն ներկայացել:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրական հանձնաժողովների 13825 անդամներից 218-ը ընտրատեղամասեր չեն ներկայացել:
Հայաստանում մայիսի 6-ին մեկնարկել են ԱԺ ընտրությունները: Քվեարկությունը, որը կտևի մինչև 20:00-ին, կանցկացվի 1982 ընտրատեղամասում:
«Հանձնաժողովների նախագահների կողմից սահմանված կարգով նշանակումներն արդեն կատարվել են, բոլոր հանձնաժողովները համալրվել են», - կիրակի ասաց նա:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:
Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:
Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը:
Հայաստանի օրենսդրության համաձայն, համամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը հայտնի կլինի մայիսի 7-ին 20:00-ից ոչ ուժ, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը՝ 14:00-ին:
Ընտրությանը կհետևեն ութ միջազգային առաքելություններ (647 դիտորդ), որոնց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ), ԵԽԽՎ (37), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ դիտորդական առաքելությունը (151), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը՝ IFES-ը, (3), Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը ICES (20), Եվրախորհրդարանը (12), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (69), SILBA միջազգային կազմակերպությունը (16), Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ (35), արտասահմանյան ԿԸՀ-ների ներկայացուցիչներ (24):
Տեղական դիտորդների քանակը նույնպես աննախադեպ է՝ ավելի քան 31 հազար մարդ:
ՀՀ Սահմանադրության համաձայն, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա ընտրություններն հաջորդող երրորդ հինգշաբթի՝ մայիսի 24-ին:--0-