ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահը հայտարարել է, որ մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին
10.04.2014,
13:39
Հայաստանի նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, հաղորդել են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, հաղորդել են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։
«Ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սարգսյանը։--0--