Ազգային արժույթի արժեզրկման պատճառով Բաքուն կնվազեցնի ռազմական ծախսերը. փորձագետ

Ազգային արժույթի արժեզրկման պատճառով Բաքուն կնվազեցնի ռազմական ծախսերը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Ազգային արժույթի արժեզրկման պատճառով Ադրբեջանը շուտով ստիպված կլինի պետբյուջեում կրճատել պաշտպանական ծախսերը, հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ, «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը։

«Ինչ վերաբերում է բյուջեի շտկմանը, ապա դա չի անդրադառնա միայն սոցիալական ծախսերին, քանի որ եթե ընթանան նման ճանապարհով, ապա լարվածություն կառաջանա հասարակության շրջանում, ինչն իշխանություններին հարկավոր չէ... Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները ստիպված կլինեն կրճատել (պետբյուջեում) պաշտպանության ծախսերի հոդվածները», – երեքշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Կուրտովը։

Պատասխանելով այն հարցին, թե այդ ամենը կազդի՞ ղարաբաղյան հակամարտության վրա` փորձագետն ընդգծեց, որ «մասամբ կազդի, բայց ոչ արմատապես»։

Նրա խոսքով` անհրաժեշտ է հասկանալ, որ Ադրբեջանում բավականին շատ զենք է ձեռք բերվել, ինչը տեխնիկական գերակայության պատրանք է ստեղծում։

«Բաքվում սիրում են համադրել Ադրբեջանում պաշտպանության համար նախատեսված ծախսերը Հայաստանի ողջ պետբյուջեի ծախսերի հետ։ Նրանք ցանկանում են ասել, որ կկարողանան իրենց ուզածով լուծել Ղարաբաղի խնդիրը։ Սակայն բոլորը շատ լավ հասկանում են, որ բանակի թիվն ու սպառազինության առկայությունը հաղթանակ չեն երաշխավորում։ Պատմությունից մենք գիտենք, որ պատերազմներում միշտ չէ, որ հաղթում է նա, ով մեծ թվով սպառազինություն ունի, կարևոր է ռազմական վարպետությունը։ Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չի փոխվի Ադրբեջանի տնտեսությունում տիրող իրավիճակից», – ավելացրեց նա։

Կուրտովը նշեց, որ եթե կրճատվեն նավթի վաճառքից ստացվող եկամուտները, ապա ադրբեջանական ղեկավարությունը կորոշի համալրել եկամուտները այլ ռեսուրսների, մասնավորապես `բնական գազի վաճառքի հաշվին, ինչն այսօր տեղի է ունենում։

Խոսելով մանաթի արժեզրկման պատճառով ստեղծված իրավիճակի մասին` փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանի բնակչության համար դա շոկային էր։

«Ազգային արժույթի արժեզրկումը տհաճ է, հատկապես երբ այն տեղի է ունենում անսպասելի, կայուն տնտեսական առատության մասին տարիներ ի վեր հնչող պատմություններից հետո։ Այս հանրապետության բնակչության համար դա շոկային էր, սակայն, իմ կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի այս թեման շահագործվի ընդդիմության կողմից», – ավելացրեց նա։

Կուրտովը նաև նշեց, որ ամենայն հավանականությամբ ածխաջրածինների համաշխարհային շուկայի անկման վերջնակետն արդեն անցյալում է, և այժմ որոշակի բարձրացում է նկատվում, որը դեռևս փոխհատուցում է անկման խորությունը։

«Եթե կրճատվում են նավթի վաճառքից ստացվող արժութային մուտքերը, ապա  պետք է զբաղվես պետբյուջեի շտկմամբ։ Դա կանեն այն երկրները, որոնք մեծ հույսեր էին կապում այն հարցի հետ, որ նավթային առատությունը կշարունակվի շատ երկար, և այն կվերջանա անորոշ ապագայում։  Կարծում եմ` Ադրբեջանում նման հույսերը գիտակցաբար էին փայփայում», – ավելացրեց նա։ –0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:02 12.05.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×