Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Բելառուսի ԱԺ ընտրությունների ընտրական հանձնաժողով է ձևավորվել Հայաստանում

14.08.2012, 14:51
Հինգերորդ գումարման Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրությունների քվեարկության անցկացման համար ստեղծվել է  քվեարկության № 717 ընտրատեղամասի Կուպալովսկի ընտրատարածքի № 95 ընտրական հանձնաժողովը, հաղորդում է Հայաստանում Բելառուսի դեսպանատունը:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հինգերորդ գումարման Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրությունների քվեարկության անցկացման համար ստեղծվել է  քվեարկության № 717 ընտրատեղամասի Կուպալովսկի ընտրատարածքի № 95 ընտրական հանձնաժողովը, հաղորդում է Հայաստանում Բելառուսի դեսպանատունը:

Ընտրատեղամասը ստեղծվել է հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Ն.Դումանի փող., 12 ա:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Վալերի Սերգեյևիչ Գորելկոն, Վալերի Վալենտինովիչ Գովոուշկոն և Գենադի Վիկենտևիչ Կլիգան:

Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրությունները (հանրապետության խորհրդարանի ստորին պալատ)  կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: -0-