Բունդեսթագի նախագահը ԳԴՀ նախագահի օրինակով հայտարարեց 1915թ.–ի Հայոց ցեղասպանության մասին
24.04.2015,
13:46
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, հետևելով Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, Ցեղասպանություն անվանեց 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսման ժամանակ իրականացված հանցագործությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, հետևելով Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, Ցեղասպանություն անվանեց 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսման ժամանակ իրականացված հանցագործությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այն, ինչն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կատարվել է Օսմանյան կայսրությունում, միջազգային հանրության աչքում ցեղասպանություն է»,– ուրբաթ ասաց Լամերտը` ելույթ ունենալով այդ հարցով բունդեսթագի նիստում։
Նախօրեին Գաուկը հայտարարել էր գերմանացիների մեղքի բաժնի մասին հայերի ցեղասպանության մեջ` առաջին անգամ ԳԴՀ ղեկավարության անունից օգտագործելով այդ եզրույթը։ Գերմանացի նախագահի հայտարարությունը ողջունեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։
Ուրբաթ բունդեսթագում բանավեճեր էին ընթանում, որտեղ քննարկվում էր պատգամավորական դիմում, որում 1915 թվականի իրադարձություններն առաջարկվում է անվանել ցեղասպանություն։
Երևանում անցկացվում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։ Դրանց մասնակցում են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից։ Արարողության հյուրերի թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–