Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Բժշկական ապահովագրության համակարգ է ներդրվել ԼՂՀ Պաշտպանության բանակում. պաշտպանության նախարար

26.10.2012, 11:04
Բժշկական ապահովագրության համակարգ է ներդրվել ԼՂՀ պաշտպանության բանակում, նախօրեին լրագրողներին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բժշկական ապահովագրության համակարգ է ներդրվել ԼՂՀ պաշտպանության բանակում, նախօրեին լրագրողներին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Ապահովագրության նոր համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի  զինծառայողներն անվճար բարդ վիրահատությունների ենթարկվեն, այդ թվում՝ սրտի», - ասաց նախարարը ԼՂՀ զորամասերից մեկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ այդ գործընթացը դեռևս նոր է, և պաշտպանության բանակի ղեկավարությունն աշխատում է հնարավոր բացթողումների վերացման ուղղությամբ:--0--