Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Կիպրոսը միջոցառումների շարք կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Կիպրոսը միջոցառումների շարք կանցկացնի, հինգշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։
«Մենք մի շարք միջոցառումներ կանցկացնենք, որոնք թույլ կտան հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ միջոցառումների փուլին մեկնարկ կտրվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի` Կիպրոս կատարելիք այցի շրջանակում»,– ասաց Օմիրուն։
Նա նշեց, որ համապատասխան հրավերն արդեն փոխանցվել է Սահակյանին։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Կիպրոսում խոշոր միջոցառումներ կանցկացվեն, որոնց թվում են ցուցահանդեսները, սեմինարներն ու համաժողովները։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:19 20.11.2014