Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ուկրաինական ճգնաժամն անխուսափելիորեն կանդրադառնա Հայաստանի վրա

15.07.2014, 19:52
Ուկրաինական ճգնաժամն ու նրա կարգավորման ուղին անխուսափելիորեն կանդրադառնան Հայաստանի վրա, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ուկրաինական ճգնաժամն անխուսափելիորեն կանդրադառնա Հայաստանի վրա
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինական ճգնաժամն ու նրա կարգավորման ուղին անխուսափելիորեն կանդրադառնան Հայաստանի վրա, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ընդ որում ես ի նկատի չունեմ միայն արևելյան մասը, այդ թվում նաև հնարավոր նոր մայդաններն ու անխուսափելի տնտեսական անկումը, կազդեն Հարավային Կովկասի և Հայաստանի իրադարձությունների զարգացման վրա», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայում իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կփոխվի Ռուսաստանի դերը տարածաշրջանում, կշարունակվի ԱՄՆ-ի հետ նրա դիմակայությունը, կուժեղանա ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև դիմակայությունը: -0-