Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կոմիտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել
14.04.2015,
21:50
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն երեքշաբթի միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն երեքշաբթի միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ.–ի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվենցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:
Չեխ պատգամավորները կոչ են արել համաշխարհային հանրությանը աշխարհի ցանկացած կետում կանխել մարդկության դեմ կատարվող հանցագործություններն ու լուծել վեճերը խաղաղ ճանապարհով։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0- Ա.Թ.