Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Չինաստանը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ

14.06.2012, 10:18
Չինաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ և լավ գործընկեր, ասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձում՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:  
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Չինաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ և լավ գործընկեր, ասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձում՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:  

Վարչապետին ուղերձը հանձնել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը:

«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերա¬նշանակվելու կապակցությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո 20 տարիներ շարունակ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շարունակական, առողջ և կայուն ուղով»,- ասված է ուղերձում:
Չինաստանի պետական խորհրդի նախագահը նշել է, որ  կողմերի միջև բարձր մակարդակներում պահպանվում են շփումները, անշեղորեն խորանում է քաղաքական փոխվստահությունը, կողմերն աջակցում են միմյանց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերում, մեծ արդյունքների են հասել առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հարցերում, առկա են սերտ կապեր և փոխգործակցություն միջազգային և տարածաշրջանային հարցերում: 
«Ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունների և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցերում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում: 

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կիսում է հայ-չինական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ Չինաստանի իր գործընկերոջ խոսքերը:  

«Մեր երկկողմ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Հայաստանը շահագրգռված է դրանում: Մեր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ամրապդնվեն, քանի որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է վարչապետը: --0--