Դամասկոսում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հուշարձան կտեղադրվի
27.04.2015,
12:14
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի Բաբ–Շարքի պատմական թաղամասում հուշարձան կտեղադրվի, որի վրա կգրվեն զոհվածների անունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի Բաբ–Շարքի պատմական թաղամասում հուշարձան կտեղադրվի, որի վրա կգրվեն զոհվածների անունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հուշարձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն անցկացվել է կիրակի Դամասկոսի պատմական թաղամասում` Դամասկոսում Հայկական ուղղափառ թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանի և Սիրիայում Անտիոքի և համայն Արևելքի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիուս Աֆրամ II-ի մասնակցությամբ:
Հայ համայնքի ներկայացուցիչները և Սիրիայի բազմաթիվ քաղաքացիներ մոմերով քայլերթ են կազմակերպել դեպի ապագա հուշարձանի վայր՝ անտեսելով վտանգի սպառնալիքն ու ծայրահեղականների հնարավոր սադրանքները:
Հիշատակի արարողությունից հետո Սուրբ Սարգիս եկեղեցում եպիսկոպոս Նալբանդյանն իր ելույթում Թուրքիային կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, դատապարտել այն և «դադարեցնել պատմության խեղաթյուրումն ու ակնհայտ ճշմարտության ժխտումը»։
Սիրիայում մինչև ներքին հակամարտության սկիզբը բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, մեծ մասը` Սիրիայի հյուսիսում (Հալեպ գավառ) և հյուսիս–արևելքում (էլ–Հասակե գավառ)։ Դամասկոսում, որոշ տվյալներով, բնակվել և աշխատել է առնվազն 7 հազար հայ։ 2011թ.–ին սիրիական ճգնաժամից հետո շուրջ 90 հազար հայ հեռացել է Սիրիայից։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–Ա.Թ.