Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Դատախազությունը Գյումրու նախկին քաղաքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

29.08.2024, 11:30
Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
Դատախազությունը Գյումրու նախկին քաղաքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հայտնում է ՀՀ դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

  • 17 անշարժ գույք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: