Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Հայաստանը Փերինչեքի գործը չի համարում Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման հարց. Սարգսյան

29.01.2015, 20:27
Փերինչեքի գործը չի համարվում Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման հարց, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում։
Հայաստանը Փերինչեքի գործը չի համարում Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման հարց. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Փերինչեքի գործը չի համարվում Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման հարց, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին սկսել է քննել Շվեյցարիայի կառավարության բողոքը, որը կապված է Թուրքիայի բանվորական կուսակցության առաջնորդ, ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտված Դողու Փերինչեքի նկատմամբ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման հետ:

«Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ... Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան»,– ասաց Սարգսյանը։

Շվեյցարիան բողոքարկել է Գերագույն պալատում ՄԻԵԴ-ի որոշումը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով ռասսայական խտրականության մեջ մեղադրվող Փերինչեքի իրավունքների խախտումը:

Հայաստանը դատարանում ներկայացնում են հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին և Ջոֆրի Ռոբերտսոնը: Ստրասբուրգում է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

2007թ.–ին Լոզանի դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դոգու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասսայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման կապակցությամբ` պարտավորեցնելով նրան վճարել մի քանի տուգանք։ Սակայն ավելի ուշ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարեց դա Փերինչեքի իրավունքների խախտում։ Հայկական կազմակերպությունները պահանջում են բողոքարկել ՄԻԵԴ–ի որոշումը:

1915 թվականի հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և չափազանց ցավագին է արձագանքում Արևմուտքի քննադատությանը հայոց ցեղասպանության հարցում:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-