Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական պատմության և հիշողության մի մասն է. Դեմոյան

24.04.2014, 17:26
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ դեմոյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական պատմության և հիշողության մի մասն է։
Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական  պատմության և հիշողության մի մասն է. Դեմոյան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ դեմոյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական պատմության և հիշողության մի մասն է։

Այդ մասին ասում է Դեմոյանը Facebook–ի իր էջում հրապարակած բաց նամակում` ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նամակը հրապարակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի նախօրեին։

 «Այո, Դուք ճիշտ եք, երբ պնդում եք, որ «ապրիլի 24–ը հատուկ նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության համար։ Սակայն Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական պատմության և հիշողության մի մասն է։ Երբ Դուք խոսում եք Հայոց ցեղասպանության հարցերի մասին, խնդրում եմ, նկատի ունեցեք, որ ձեր խոսքերն ու գործողությունները պետք է ուղղված լինեն, նախևառաջ, նոր սերնդի թուրքերին, ովքեր չեն ցանկանում կրել Ցեղասպանության կազմակերպիչների հետնորդների դրոշմը»,– նշել է Դեմոյանը։

Նա կարծում է, որ Էրդողանի հայտարարությունը կարևոր քայլ է, բայց ոչ պատմական ճշմարտությունը վերհանելու ուղղությամբ, ինչը կարող էր նպաստել հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտությանը։ Նրա խոսքով, Էրդողանի ուղերձն արտացոլում է Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը, որն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ։ «Բազմաթիվ թուրքեր դադարել են հավատալ 1915 թվականի իրադարձությունների պաշտոնական մեկնաբանությանը», ինչպես որ Դուք եք դրանք անվանում»,– ասել է Թանգարան–ինստիտուտի տնօրենը։

Դեմոյանն առաջարկել է ստեղծել մի շարք հանձնաժողովներ` «1915 թվականի իրադարձությունների» ուսումնասիրման «պատմագետների հանձնաժողովների» ստեղծման սխալ և հետադիմական գաղափարների փոխարեն, ինչպես նախընտրում է արտահայտվել պաշտոնական Անկարան։

«Ես առաջարկում եմ հերթական անգամ ստեղծել թուրք–հայկական, թուրք–սիրիական հանձնաժողով և սահմանների հարցով Թուրքիա–ԵՄ հանձնաժողով, թուրքական բանակի` Կիպրոսում 1974 թվականին ռազմական հանցագործությունների թուրք–կիպրոսյան հանձնաժողով, 1955 թվականի Ստամբուլում թուրք պետության կազմակերպած հույների ջարդերի զոհերի վնասների փոխհատուցման թուրք–հունական հանձնաժողով, Թուրքիայի և ՆԱՏՕ–ի միջև հանձնաժողով` Հյուսիսային Կիպրոսի տարածքում ադրբեջանցի սպաների նախապատրաստման հարցի ուսումնասիրության համար, 1930–ական թվականների սկզբին հրեաների բռնի տեղահանման և իրավունքների խախտման հարցերով հրեական–թուրքական հանձնաժողով, քրդերի բռնի տեղահանման վնասի փոխհատուցման թուրք–քրդական հանձնաժողով, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման թուրք–հայկական հանձնաժողով»,– ընդգծել է Դեմոյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-