Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են ադրբեջանցի դիվերսանտների վնասազերծման օպերացիան

14.07.2014, 16:22
Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման օպերացիան, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են ադրբեջանցի դիվերսանտների վնասազերծման օպերացիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման օպերացիան, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Երկուշաբթի ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի այլ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը հուլիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը Քարվաճարի ուղղությամբ հետախուզական–դիվերսիոն գործողությունների հերթական փորձ է ձեռնարկել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-