Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ԵԱՀԿ ՄԽ ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնասում են ղարաբաղյան բանակցային գործընթացին. Նալբանդյան

19.04.2016, 12:57
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին։
ԵԱՀԿ ՄԽ ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնասում են ղարաբաղյան բանակցային գործընթացին. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին։

Այդ մասին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Գալիմժան Կոյշըբաևի հետ հանդիպմանը, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նալբանդյանը ներկայացրել է հյուրին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։

Նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։

Նախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։