Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԵԱՀԿ–ն կոչ է անում ակտիվացնել ջանքերը Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին գտնելու համար

19.01.2016, 21:08
ԵԱՀԿ ԶԼՄ–ների ազատության հարցերի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է անում լրացուցիչ ջանքեր գործադրել «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր, թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին գտնելու համար:
ԵԱՀԿ–ն կոչ է անում ակտիվացնել ջանքերը Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ԶԼՄ–ների ազատության հարցերի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է անում լրացուցիչ ջանքեր գործադրել «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր, թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին գտնելու համար, ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

 «Հույս ունեմ, որ դատական վերջին գործընթացները կօգնեն, որ սպանության պատվիատուները կանգնեն արդարադատության առջև»,– նշել է Միյատովիչը` խոսելով Ստամբուլի դատախազության` դատախազի ներկայացրած մեղադրական ակտը հաստատելու և 25 պաշտոնատար անձանց շրջանում հետաքննություն անցկացնելու որոշման մասին։ 

«Հավատում եմ, որ դատարանն արդարություն կապահովի Դինքի հարազատների, բարեկամների և գործընկերների համար։ Պատվիրատուների բացահայտումը ողջ հասարակայնությանը ցույց կտա լրագրողների բռնության դեմ հետևողական պայքարի անհրաժեշտությունը»,– ասել է Միյատովիչը։ 

Երեքշաբթի լրանում է Հրանտ Դինքի սպանության իններորդ տարելիցը։ 

2007 թվականի հունվարի 19–ին Դինքին սպանել է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը «Ագոս» թերթի խմբագրության առջև։ Նրա սպանությունից հետ Թուրքիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով։

2007 թվականին Դինքին հետմահու շնորհվել է Հայաստանի նախագահի պարգև։ -0-