ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները բանակցություններ վարելու կոչ են արել կողմերին

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները բանակցություններ վարելու կոչ են արել կողմերին

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները, կիրակի Հայաստանին և Ադրբեջանին «կառուցողական բանակցություններ սկսելու» կոչ են արել, որոնց արդյունքը պետք է դառնա հակամարտության երկարատև կարգավորումը, հաղորդում է ԵԱՀԿ–ն։

Համանախագահները` դեսպաններ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), նախորդ տարվա նոյեմբերին նշեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակով երկխոսության վերսկսումն ու կոչ արեցին կողմերին «ակտիվորեն զբաղվել մարդկանց միջև կապերի ծրագրերով և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցներով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրեց հարյուր–հազարավոր մարդկանց շարունակվող տեղաշարժին, միջազգային սահմանի (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և շփման գծի (Ադրբեջանի և ԼՂՀ–ի միջև) երկայնքով բռնության աճի մշտական սպառնալիքին, ինչպես նաև որոշակի շրջանակներում կեղծ կարծիքին այն մասին, որ status quo–ն կարող է պահպանվել անսահմանափակ ժամանակի ընթացքում», – նշվում է հայտարարության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:39 12.05.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×