Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԵՄ–ն մեկ տարով սառեցրել է Յանուկովիչի վարչակարգի 18 ներկայացուցչի հաշիվները

06.03.2014, 11:51
Եվրոպական միության խորհուրդն այսօր որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի 18 քաղաքացու նկատմամբ, ովքեր Ուկրաինայի պետական ունեցվածքը կողոպտելու պատասխանատու են ճանաչվել ։ Բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԵՄ–ի սահմաններում և պատկանում են այդ անձանց, կսառեցվեն, նշվում է ԵՄ խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ։
ԵՄ–ն մեկ տարով սառեցրել է Յանուկովիչի վարչակարգի 18 ներկայացուցչի հաշիվները
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միության խորհուրդն այսօր որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի 18 քաղաքացու նկատմամբ, ովքեր Ուկրաինայի պետական ունեցվածքը կողոպտելու պատասխանատու են ճանաչվել ։ Բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԵՄ–ի սահմաններում և պատկանում են այդ անձանց, կսառեցվեն, նշվում է ԵՄ խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցները «յուրացված ուկրաինական պետական միջոցների սառեցում և վերադարձ» են նախատեսում։ Պատժամիջոցները նախատեսում են նաև արգելափակված հաշիվների արգելաբացում որոշակի պայմանների կատարման դեպքում, հաղորդում է РБК–ն։

Պատժամիջոցներ կկիրառվեն Վիկտոր Յանուկովիչի, նրա որդիներ Ալեքսանդրի և Վիկտորի նկատմամբ։ Պատժամիջոցներ կկիրառվեն նաև նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի և նրա որդու` Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Ալեքսեի նկատմամբ, ՆԳՆ նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոյի, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկինի, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշի և այլոց նկատմամբ։

Օրենսդրական ակտերը, այդ թվում նաև այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, կհրապարակվեն մարտի 6–ին։ Սկզբում նշված միջոցները կկիրառվեն մարտի 6–ից 12 ամիս ժամկետով։

Միաժամանակ Յանուկովիչը, ելույթ ունենալով Դոնի Ռոստովում կայացած ասուլիսի ընթացքում, հայտարարել է, որ արտերկրում հաշիվներ և սեփականություն երբեք չի ունեցել։–0–