ԵՄ–ն չի կարող փոխհատուցել ռուսական գազի ծավալները. հայ փորձագետ
17.02.2015,
19:55
Եվրամիությունը չի կարող փոխհատուցել ռուսական գազի ծավալները, «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրոյցում ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ICM Reseacrh բրիտանական սոցիոլոգիական ընկերության համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը չի կարող փոխհատուցել ռուսական գազի ծավալները, «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրոյցում ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ICM Reseacrh բրիտանական սոցիոլոգիական ընկերության համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն անցկացվել է 2015 թվականի հունվարի 12–ից 30–ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում, երեք հազար մարդու շրջանում (հազարական մասնակից յուրաքանչյուր երկրում)։
«Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են ԵՄ երկրները մոտ ապագայում փոխհատուցել բնական գազի ծավալները, որոնք ի սկզբանե դրված էին «Հարավային հոսք» գազատարի նախագծում» հարցին հարցվածների մեծ մասը (39%) բացասական է պատասխանել։ Ավելի շատ վատատես են Բուլղարիայի (42%) և Սերբիայի (45%) բնակիչները։ Ընդ որում, հարցվածները համաձայնել են, որ այլ մատակարարի որոնումները, ինչպես և մեկ այլ գազատարի կառուցումը շատ ժամանակ կպահանջի։
Ավստրիայում հարցվածների 43%-ը համոզված է, որ ԵՄ-ն խնդիրներ կունենա չստացած բնական գազի փոխհատուցման հետ կապված, եթե հենց այժմ սկսվեն այլընտրանքային աղբյուրների որոնումները և մոտ ապագայում սկսվի նոր գազատարի կառուցումը։ Ամեն հինգերորդը կարծում է, որ հնարավոր է` ԵՄ-ն ընդհանրապես չի փնտրի այլընտրանքային մատակարարներ։
Մինասյանի կարծիքով` Թուրքիայում գազատարի կառուցման գաղափարը ցույց է տալիս, որ ԵՄ–ն, անկախ իր կամքից, ստիպված կլինի օգտագործել հենց այդ գազատարը։ «Այլ բան է` ինչ պայմաններում դա կլինի։ Կլինի՞ դա, արդյոք վերադարձ «Հարավային հոսքի» տեսքով, հնարավոր է` ավելի նախընտրելի Եվրոպայի համար, սակայն կապված Ռուսաստանի քաղաքական խնդիրների հետ, թե՞ դա կլինի թուրքական ուղի։ Սրանք երկու հիմնական հարցերն են», – ասել է Մինասյանը։
Հիշեցնենք, որ 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը ծրագրվում էր անցկացնել ՌԴ–ից Սև ծովի հատակով մինչև Բալկանյան երկրներ։ Այնուհետև կապույտ վառելիքը ծրագրվում էր բաշխել Եվրոպայի տարբեր երկրներով` ինչպես տարանցիկ «Հարավային հոսքի» համար, այնպես էլ այն երկրներով, որտեղ կգան գազամուղի եզրաշերտերը։ ԵՄ–ն դեմ էր գազատարի կառուցմանը, քանի որ նույն ընկերության երրորդ էներգափաթեթով արգելվում է համատեղել գազի արտադրում և տեղափոխում։ ՌԴ–ն իր հերթին ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ գազատարի վերաբերյալ ստորագրվել էին միջկառավարական համաձայնագրեր, որոնց կարգավիճակը բարձր է էներգափաթեթի համեմատ։ Բացի այդ, դրանք ստորագրվել են մինչև էներգափաթեթի ընդունումը։
Բրյուսելի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան 2014 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնել էր «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին։ Փոխարենը որոշվել է գազատար կառուցել դեպի Թուրքիա և Հունաստանի հետ սահմանին գազային հաբ ստեղծել հարավեվրոպացի սպառողների համար։
Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։ -0-