Եվրահանձնակատար. «ԵՄ–ն պետք է անհատական մոտեցում մշակի եվրոպական հարևանության քաղաքականության յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ»
18.03.2015,
18:40
Եվրամիությունը պետք է անհատական մոտեցում մշակի եվրոպական հարևանության քաղաքականության յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ` հասկանալով և հարգելով գործակցության հարցերում տվյալ պետության պատկերացումներն ու մոտեցումները, չորեքշաբթի ասաց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը պետք է անհատական մոտեցում մշակի եվրոպական հարևանության քաղաքականության յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ` հասկանալով և հարգելով գործակցության հարցերում տվյալ պետության պատկերացումներն ու մոտեցումները, չորեքշաբթի ասաց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Հանը բարձր է գնահատել Հայաստանի և եվրոպական գործընկերների միջև ընթացող երկխոսությունն ու համագործակցությունը` նշելով, որ այժմ վերանայվում է Եվրոպական հարևանության քաղաքականության հայեցակարգը, որի սկզբունքների շուրջ տեսակետների ակտիվ փոխանակում է իրականացվում:
Եվրահանձնակատարը նշել է նաև, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում նախորդ փուլի բանակցությունները վատնված ջանքեր չէին, և անկախ հետագա զարգացումներից, դրանք օգտակար էին ակնկալիքներն ու սահմանված չափանիշները, նաև եվրոպական շուկայում մրցունակ լինելու հնարավորությունները պատկերացնելու առումով:
Հանրապետության նախագահը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:
Սարգսյանը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը օգտակար է համարել Հայաստանում բարեփոխումների խթանման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել եվրոպական բոլոր կառույցներին՝ այս հարցում մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:-0-