Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Ընտրատեղամասերը ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ աշխատում են նորմալ ռեժիմով. ԿԸՀ

18.02.2013, 10:10
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր` 1988 ընտրատեղամասերն աշխատում են նորմալ ռեժիմով, լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ընտրատեղամասերը ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ աշխատում են նորմալ ռեժիմով. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր` 1988 ընտրատեղամասերն աշխատում են նորմալ ռեժիմով, լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Պետության ղեկավարի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 18–ին Հայաստանի 1988 ընտրատեղամասերում` առավոտյան ուղիղ ժամը ութին։

«Բոլոր ընտրատեղամասերում, բացի քրեակատարողական հաստատություններում տեղակայված յոթից, սկսվել է քվեարկությունը»,– ասաց Մուկուչյանը` ավելացնելով, որ հաշվի առնելով ՔԿՀ–ի աշխատանքի ռեժիմը` դրանցից մեկի քվեարկությունը կսկսվի առավոտյան ժամը 10։00–ին, իսկ մնացած տեղերում` ժամը 17։00–ին։

Ըստ ԿԸՀ ղեկավարի` ընտրական հանձնաժողովների 15904 անդամներից 126–ը չեն ներկայացել, սակայն լրացուցիչ պահանջվել է ներգրավել ընդամենը ութ մարդու, որպեսզի ՀՀ ԸՕ–ի դրույթների համաձայն` յուրաքանչյուր հանձնաժողովում  ապահովվի նվազագույնը յոթ մարդ։

«Ինչ վերաբերում է անցյալ ընտրությունների ժամանակ ամենախնդրահարույց  դարձած թանաքի հարցին, առավոտից դրանք փորձարկվել են բոլոր տեղամասերում, և խնդրի մասին որևէ ահազանգ չի ստացվել»,– նշեց նա։

2012թ.–ի մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բողոքներ էին ստացվել, որ թանաքի վատ որակի պատճառով դրոշմակնիքները ժամանակից շուտ են անհետանում ընտրողների անձնագրերից (թանաքը պետք է անհետանա կնիք դնելուց հետո 12 ժամից ոչ շուտ)։
 
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–