Ընտրողի անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար. Ոստիկանություն
21.01.2013,
15:22
Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար, ասվում է հաղորդագրության մեջ, որը Ոստիկանության մամուլի ծառայությունը տարածել է փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար, ասվում է հաղորդագրության մեջ, որը Ոստիկանության մամուլի ծառայությունը տարածել է փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ նման դրույթը ներկայացված է հանրապետության Ընտրական օրենսգրքում։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-