Երևանն ու Մինսկը մերժել են «Արևելյան գործընկերության» հռչակագիրը, որովհետև հռչակագրում խոսվում է Ղրիմի «բռնակցման» մասին
21.05.2015,
11:11
Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե այնտեղ մնա Ղրիմի «անօրինական բռնակցման» մասին արտահայտությունը։ Ռիգայում մեկնարկող գագաթնաժողովի մասնակիցները փոխզիջումային տեքստ են մշակել, որում սահմանել են իրենց դիրքորոշումները, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե այնտեղ մնա Ղրիմի «անօրինական բռնակցման» մասին արտահայտությունը։ Ռիգայում մեկնարկող գագաթնաժողովի մասնակիցները փոխզիջումային տեքստ են մշակել, որում սահմանել են իրենց դիրքորոշումները, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հինգշաբթի Ռիգայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» չորրորդ գագաթնաժողովը։ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ–ի նախագիծն է` ուղղված Եվրոպայի և Անդրկովկասի հետխորհրդային հանրապետությունների հետ համագործակցության զարգացմանը։ Նախագծի վեց մասնակից երկրներից երեք` Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, 2014թ.–ին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել։ ԵՄ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ավելի վաղ հայտարարել էր, որ ամփոփիչ հռչակագրի աշխատանքը բավականին լարված է։ Որոշ երկրներ ցանկանում են ուժեղացնել հակառուսական ուղղվածությունը, մյուսները խոչընդոտում են։
Ինչպես հայտարարել են Ռոյթերսի աղբյուրները, հենց սկզբից նախատեսվել էր Ռիգայի հռչակագրում գրել, որ Ռուսաստանն «անօրինական կերպով բռնակցել» է Ղրիմը, սակայն այդ ձևակերպմանը խոչընդոտել էին Բելառուսն ու Հայաստանը։ Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, կներկայացվի փաստաթղթի շտկված տարբերակը, որտեղ ԵՄ–ի և գործընկեր երկրների դիրքորոշումները կներկայացվեն առանձին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Տեքստում կնշվի, որ ԵՄ–ն դատապարտում է Ղրիմի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև կսահմանվեն գործընկեր երկրների դիրքորոշումները, որոնք արտահայտել են նրանք 2014թ.–ի մարտին ՄԱԿ–ում անցկացված քվեարկության ժամանակ, երբ Հայաստանն ու Բելառուսն աջակցեցին Մոսկվային (դեմ քվեարկելով բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն անօրինական էր համարում)», – հայտնում է գործակալությունը։
«Սրանք բարդ բանակցություններ են», – Բրյուսելում հռչակագրի շուրջ կայացած բանակցություններից հետո գործակալությանն է հայտնել է դիվանագետներից մեկը։
ԵՄ երկրների և վեց գործընկեր երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարության նախնական տեքստը կքննարկվեն հինգշաբթի երեկոյան։
Ղրիմն ու Սևաստոպոլը ռուսական շրջաններ են դարձել 2014թ.–ի մարտի 16–ին անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորվելուն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի կանոնադրությանը։–0–