Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին օրինագծին

18.11.2014, 13:01
ՌԴ կառավարության օրինագծային  գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին օրինագծին, երեքշաբթի հաղորդվել է նախարարների կաբինետի կայքում։
ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին օրինագծին
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարության օրինագծային գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին օրինագծին, երեքշաբթի հաղորդվել է նախարարների կաբինետի կայքում։ Օրինագիծը ներկայացվել է ԱԳՆ-ի և տնտեսական զարգացման նախարարության կողմից և կքննարկվի կառավարության նիստում։ «Պայմանագրի ուժի մեջ մտնելով կապահովվի Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին 2015թ. հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում` ձեռներեցությամբ զբաղվող սուբյեկտների` պայմանագրի մասնակից պետությունների շուկա հասանելիության պատնեշների կրճատման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Դրանով հիմք է ստեղծվում առևտրատնտեսական և կոոպերացիոն կապերի հետագա զարգացման, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ դիրքերի ամրապնդման համար։ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին վավերացրեցին 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը։ Հոկտեմբերի 10-ին Մինսկում պայմանագիր ստորագրվեց` ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին։--0--