ԵՏՄ-ն տնտեսական, այլ ոչ թե քաղաքական միություն է և միայն տնտեսական հնարավորություններ է ընձեռում. պատգամավոր
02.09.2014,
18:00
Եվրասիական միությունը քաղաքական միություն չէ, այն տնտեսական միավորում է, որը Հայաստանի համար բացում է միայն տնտեսական հնարավորություններ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական միությունը քաղաքական միություն չէ, այն տնտեսական միավորում է, որը Հայաստանի համար բացում է միայն տնտեսական հնարավորություններ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Եվրասիական տնտեսական միությունը ընդգծված տնտեսական, այլ ոչ թե քաղաքական միավորում է, և քաղաքական տարր ներառելու ցանկացած փորձ բախվում է մասնակից-երկրների դիմակայությանը: Այս մասին է խոսում նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վերջին հայտարարությունը», - ասաց Մինասյանը:
Ինչպես հաղորդում են ղազախական ԶԼՄ-ները, Նազարբաևը օգոստոսի 30-ին «Խաբար» հեռուստաալիքին հայտարարել է, որ Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե ԵՏՄ-ում անդամակցությունը սպառնա երկրի անկախությանը:
Պատգամավորի խոսքերով՝ Նազարբաևը չի հոգնում հիշեցնել, որ նա այդ նախագծի հեղինակն է, և դա շատ կարևոր է գործոն է, որն օգնում է հասկանալ, որ Եվրասիական միությունը ստեղծվել և գոյություն ունի որպես տնտեսական երևույթ և մասնակիցներին միայն տնտեսական հնարավորություններ է ընձեռում:
«Եթե մենք դիտարկենք Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում, ապա կտեսնենք, որ նրանք չունեն միասնական մոտեցում: Բելառուսը, օրինակ, քաղաքականություն է վարում, որը բացարձակապես չի համընկնում Ռուսաստանի քաղաքականության հետ, չի տրամադրում հումանիտար օգնություն, չի օգնում փախստականներին, այնտեղից կամավորները ևս չեն գնում: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բելառուսն անգամ դիզելային վառելիք է վաճառել, որով լիցքավորվել է ուկրաինական զրահատեխնիկան», - ընդգծեց Մինասյանը:
Նրա խոսքերով՝ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Եվրասիական տնտեսական միություն» անվանումն ամբողջովին համապատասխանում է այդ կազմակերպության էությանը:
«Նման կերպ Եվրասիական միությանը պետք է վերաբերվի նաև Հայաստանը», - ասաց պատգամավորը:
Մինասյանի կարծիքով՝ ԵՏՄ-ի ընդլայնումն ապագայում կշարունակվի ՀԱՊԿ անդամ-երկրների հաշվին, ինչի մասին է նաև խոսում այն փաստը, որ Ղրղզըստանն ևս պատրաստվում է մտնել ԵՏՄ:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10–ին հայտնել էր, որ ԵՏՄ–ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ։
Նախօրեին հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը։--0—