Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Եվրոպական քաղաքական մշակույթն ու արժեհամակարգը լուրջ վտանգի տակ են. փորձագետ

16.06.2015, 21:37
Եվրոպական քաղաքական մշակույթն ու արժեհամակարգը լուրջ վտանգի տակ են, և այդ ամենում, առաջին հերթին, մեղավոր են եվրոպացիները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար անցկացված հերթական հարցման արդյունքները։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում անցկացված հարցախույզի կազմակերպիչը ICM Research բրիտանական հետազոտական գործակալությունն է։
Եվրոպական քաղաքական մշակույթն ու արժեհամակարգը լուրջ վտանգի տակ են. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական քաղաքական մշակույթն ու արժեհամակարգը լուրջ վտանգի տակ են, և այդ ամենում, առաջին հերթին, մեղավոր են եվրոպացիները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար անցկացված հերթական հարցման արդյունքները։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում անցկացված հարցախույզի կազմակերպիչը ICM Research բրիտանական հետազոտական գործակալությունն է։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն` առավել հաճախ հարցման մասնակիցները նշում են Եվրոպայի ընդդիմադիր կուսակցության վարկանիշի աճի երեք պատճառներ` ներգաղթի բարձր մակարդակը (եվրոպացիների 47%), խոստումները, որոնք չեն կատարվել (46%) և ԵՄ–ի հիասթափությունը (38%)։

Ի պատասխան հարցին, թե «որոնք են, Ձեր կարծիքով, Մեծ Բրիտանիայում UKIP կուսակցության, Ֆրանսիայում Ազգային ճակատի, ինչպես նաև Իսպանիայում ձախ Podemos–ի վարկանիշի աճի պայմանները», բրիտանացիների կեսից ավելին (53%) և ֆրանսիացիների գրեթե մեկ երրորդը (30%) համոզմունք են հայտնել, որ ճանաչման աճը կապված է ԵՄ–ի հիասթափության հետ։ Տնտեսության ոլորտում ձախողումները որպես պատճառ նշել են ֆրանսիացիների և իսպանացիների 44 տոկոսը։

Սոցիալական բարեփոխումների անհրաժեշտություն է նշում Իսպանիայի բնակիչների գրեթե կեսը (49%), իսկ իսպանացիների 55 տոկոսը կարծում է, որ չկատարված դատարկ խոստումներն են ընդդիմադիր կուսակցությունների ճանաչման աճի պատճառը։ Հարցվածների ընդհանուր թվից «չգիտեմ» կամ «այլ» են պատասխանել, համապատասխանաբար, 10 և 11 տոկոսը։

Փորձագետի խոսքով` եվրոպացիները մեղավոր են ոչ թե այն պատճառով, որ չեն կանխել Ասիայի և Աֆրիկայի երկրների միգրացիան, այլ այն պատճառով, որ նպաստել են հակամարտությունների սրմանն այդ տարածաշրջաններում, մասնավորապես` արաբական երկրներում, որտեղից էլ մարդիկ սկսել են զանգվածաբար գաղթել Եվրոպա։

«Վերջերս Անգելա Մերկելը Բունդեսթագում խոստովանել էր, որ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը տապալվել է: Գերմանիայում բնակություն հաստատած միգրանտները ստեղծել են իրենց համայնքները, ապրում են ներփակ կրոնականական և ազգային ավանդույթներով և, դժվար թե, ինտեգրվեն գերմանական հասարակությանը», – նշել է Քեռյանը։

Փորձագետի կարծիքով` Գերմանիայում շատ սուր է զգացվում այդ քաղաքականության տապալումը, որոշ երկրներում մի փոքր ավելի մեղմ է, սակայն ընդհանուր առմամբ նկատելի է ազգայնական շարժումների ուժեղացումը, իսկ ազգայնական ուժերի իշխանության գալը կարող է իր հերթին հանգեցնել  Եվրամիության կենտրոնական մարմինների լիազորությունների կրճատմանը տվյալ երկրի տարածքում։ Քաղաքագետի կարծիքով` վատագույն հետևանք կարող է լինել Եվրամիության կազմից որոշ երկրների դուրս գալը։

ICM Research ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար հարցումն անցկացրել է մայիսի 1-4–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։ Ընտրությունը կազմում է 4097 մարդ (2005 Մեծ Բրիտանիայում, 1041 Ֆրանսիայում և  1051 Իսպանիայում)։ Ընտրությունը կատարվել է ըստ սեռի, տարիքի և աշխարհագրության։

Ըստ երկրի տվյալների վստահության միջակայքը կազմում է +/- 3,1%` 95–տոկոսանոց վստահության հավանականության դեպքում։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական  հարցերի վերաբերյալ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո, որը մուլտիմեդիոն մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում։ Sputnik–ում ընդգրկված են մի շարք կայքեր, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում, ապահովում է անալոգային և թվային ռադիոհեռարձակում։ -0–Ա.Թ.