Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ` հարգելով նրա ունեցած պարտավորությունները. Հան

18.03.2015, 18:18
ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ` լիովին հարգելով նրա ունեցած պարտավորությունները, հայտարարեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Հանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ` հարգելով նրա ունեցած պարտավորությունները. Հան
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ` լիովին հարգելով նրա ունեցած պարտավորությունները, հայտարարեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Հանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք նախանշեցինք ապագայում հնարավոր համագործակցության ուղիները, և ես հուսով եմ, որ դրա հիման վրա մենք կարող ենք բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր պայմանագրի մասին, երբ համապատասխան մանդատ ստանանք Եվրոպական միության անդամների կողմից»,- ասաց նա։  

Հանը նաև ընդգծեց, որ ԵՄ-ն միտված է ապագային և վճռական է տրամադրված Հայաստանի հետ համագործակցության դրական օրակարգի ձևավորման հարցում, որը համատեղելի կլինի երկրի մյուս պարտավորությունների հետ։

Նա նշեց նաև, որ ընթացիկ տարին կարևոր և որոշիչ է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների համար։

«Երկու կողմերն էլ իրենց վրա բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցության խորացման, հետագա հարաբերությունների համար իրավական ամուր բազա ստեղծելու պարտավորություն են վերցրել»,- ասաց Հանը։

Ըստ եվրահանձնակատարի` համագործակցության ուղղությունների հարցում կողմերը պետք է հասկանան, թե ինչն է բխում Հայաստանի շահերից, իսկ ինչը` ԵՄ-ի։

«Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք մանդատ կստանանք կոնկրետ բանակցություններ մեկնարկելու համար։ Կարծում եմ, որ մենք կարող ենք լուրջ հարաբերություններ ունենալ իրավական հիմքի վրա»,- ընդգծեց Հանը։

Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ այսօր լավ հնարավորություն էր` շարունակելու զրույցը, որը կայացել էր այս տարվա հունվարին` Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ժամանակ:

«Խորհրդատվությունները, որոնք անցկացվել են Հայաստանի և Եվրամիության միջև, նախանշելու են այն իրավական հիմքը, որը ապագայում պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Բանակցությունների արդյունքում մենք կմշակենք այն փաստաթուղթը, որը մեր՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքը կհանդիսանա»,- ասաց Նալբանդյանը։

Ըստ նախարարի` բավական ձեռքբերումներ կողմերն ունեցել են վերջին տարիներին: Դա վերաբերում է երկու կարևորագույն համաձայնագրերին, որոնք ստորագրվել էին Եվրամիության հետ՝ վիզային ռեժիմի դյուրացման, նաև ռեադմիսիայի վերաբերյալ, որոնք ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։

«Նաև ստորագրվել է արձանագրություն, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ: Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կսկսենք նաև բանակցությունների հաջորդ փուլը, որը կտանի դեպի վիզային ռեժիմի ազատականացում»,- ասաց Նալբանդյանը:--0--