Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24–ին կայցելի Հայաստան. Ֆրանսիայի դեսպան
04.02.2015,
13:27
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24–ին կայցելի Երևան` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, հայտարարեց ՀՀ –ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24–ին կայցելի Երևան` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, հայտարարեց ՀՀ –ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն։
«Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Երևան կայցելի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շարպանտիեն։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Ֆրանսիան վերաբերվում ապրիլի 23–24–ին Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակը տոնելու մասին Թուրքիայի նախագահի որոշմանը` դեսպանը նշեց, որ չի մեկնաբանում այս կամ այն ամսաթվերը տոնելու կապակցությամբ այլ երկրներում ընդունված որոշումները։
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ում և ուր ուղարկել։ Ֆրանսուա Օլանդը կայցելի Հայաստան։ Ով կգնա Թուրքիա, դեռ հայտնի չէ», – ասաց Շարպանտիեն։
Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Էրդողանը Սարգսյանին հրավիրել է Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի տոնակատարություններին` ապրիլի 23-24–ին։ Նախորդ շաբաթ Սարգսյանը պատասխանել էր այդ հրավերին` ընդգծելով, որ դա նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-