Freedom House-ի փորձագետը բնութագրել է Փաշինյանին` որպես պոպուլիստ, ով չի կարողացել վերափոխել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով վերափոխություն իրականացնել երկրում, վերադարձավ պոպուլիզմի, որը հանգեցրել է նրան իշխանության, Twitter–ի իր էջում գրել է Freedom House–ի հատուկ ուսումնասիրություններով գծով տնօրեն Նեյթ Շենքենը (Nate Schenkkan)։
Նախօրեին ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելովվաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։
Այսօր առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել են արգելափակել դատարանների մուտքն ու ելքը։
«Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չկարողանալով արագ և կայուն կերպով վերափոխել երկիրը, բռնվելու է այն պոպուլիզմից, որը հանգեցրել է նրան իշխանության», – նշել է Շենքենը։–0–