Ղարաբաղի ԱԳՆ–ն պաշտոնական ալիք է բացել Telegram–ում
14.11.2016,
17:36
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն Telegram-ում պաշտոնական ալիք է բացել:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն Telegram-ում պաշտոնական ալիք է բացել, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram հաղորդագրությունների փոխանակման ծրագրում բացել է պաշտոնական ալիք՝ https://telegram.me/Karabakh_MFA հասցեով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Telegram-ը բազմահարթակ հաղորդագրությունների փոխանակման ծրագիր է` կենտրոնացած փոխանակման արագության և ապահովության վրա, որը թույլ է տալիս փոխանակվել ինչպես տեքստային հաղորդագրություններով, այնպես էլ` տարբեր ձևաչափերի մեդիաֆայլերով: Ծրագիրը գործարկվել է 2013 թ.-ին: -0-