Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

28.10.2020, 11:10
Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է Արցախի անկախությունը։ Այ մասի ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում։

ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև (27.10.2020 թ․), որում գրված է․

«Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս՝ շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան»։